Իսրայելը ԱՄՆ-ին մղում է ուժային սցենար ստեղծելու Իրանի հետ խնդրի լուծման համար
Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկի խնդրի ռազմական լուծումը, եթե Իրանի հետ միջուկային բանակցությունները ձախողվեն։
Այս մասին գրում է Axios-ը:
Կայքի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին տեղեկացրել է Մուսկատում (Օման) իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին։
Ըստ Axios-ի՝ Իսրայելը «խիստ թերահավատորեն» է վերաբերվում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հավանականությանը: Թեհրանն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը կարող է կրկին դուրս գալ դրանից, ինչպես դա արեց 2018 թվականին։
Աղբյուրները նշում են, որ Վիտկոֆը նաև քննարկել է բանակցությունների առաջին փուլը Պարսից ծոցի երկրների պաշտոնյաների հետ, մինչդեռ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կատարի, Քուվեյթի և Եգիպտոսի իր գործընկերներին ներկայացրել է արդյունքները: