Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին, այսօր Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում. Դանիելյանը՝ Մարուքյանին

Հենրիխ Դանիելյանը գրում է.  «Այս օրերին ականատես եղանք մի շարք ակցիաների, որոնց նպատակն էր ներկայացնել այդ ակցիաները իրականացնող մարդկանց որպես մտահոգ քրիստոնյաներ՝ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գործել են մեղքեր, որոնք նույնիսկ գերազանցում են Տասը պատվիրանների տրամաբանությունը։

Ոմանք հագան «բարոյական մարդու» դիմակներ՝ փորձելով այս կամ այն կերպ ձեռք բերել քաղաքական «հայպ», մյուսները՝ համացանցում տարածված տեսակետները և բոլոր գրառումները, նույնիսկ մեր հետ կապ չունեցողները, վերագրեցին մեզ, իսկ որոշները՝ իբր առողջ քննարկման անվան տակ, հանդես եկան ակնհայտ կողմնապահ քննադատությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ չկային օբյեկտիվ և ադեկվատ կարծիքներ ու քննարկումներ, որոնք միշտ ողջունելի են։ Այս ամենը, ցավոք, մեզ համար նոր չէ։ Բայց կա մի երևույթ, որը մինչ այս չէր նկատվել՝ Էդմոն Մարուքյանը խոսում է Եկեղեցու և Սրբազանների իր աջակցության մասին։

Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց…

Պարոն Մարուքյան, իրո՞ք։

Իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։

Որտե՞ղ էիք, երբ Վեհափառին չէին թույլ տալիս բարձրանալ դեպի Սարդարապատի հուշահամալիր։

Ինչո՞ւ չէիք սատարում, ինչո՞ւ չէիք արտահայտվում։ Շատ պարզ՝ որովհետև դուք կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի կողքին, ուս ուսի տված, երբ հանձնում էին Ղազանչեցոցը, Կանաչ ժամը և մեր մյուս սրբավայրերը։

Ի՞նչ արած ունեք դուք մեր Եկեղեցու և հավատքի համար, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում խոսել այդ արժեքների մասին։

Դուք եղել եք Նիկոլի և ՔՊ-ի կողքին և սատարել նրանց։ Իսկ այդ ուղին այսօր մեզ բերել է Արցախի կորստի, հոգևոր արժեզրկման և ազգային ինքնության խեղման եզրին։

Ի տարբերություն ձեզ և շատ շատերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը գործում է այլ ոճով՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ աջակցելով համայնքներին, եկեղեցիներին, Սրբազաններին։

Երբ մենք Սրբազանների կողքին կանգնած էինք, նռնակների տակ կռիվ էինք տալիս,դուք այդ ժամանակ հեռուստացույցով դիտում էիք, թե ինչպես են հանձնում Կիրանցը։

Մենք գործում ենք՝ ոչ թե խոսում։

Երբ ձեզ տարիներ առաջ հարցնում էին՝ «Ի՞նչ եք արել այս երկրի համար», դուք պատասխանեցիք.

– Ես դասական քաղաքական գործիչ եմ, ինչ պետք է անեի։

Այս պատասխանը արդյո՞ք արդեն այն ժամանակ ենթադրում էր, որ շուտով կանգնելու էիք Նիկոլի կողքին՝ որպես հանցակից։

Եվ հիմա էլ խրատներ եք տալիս, խոսում եք արժեքներից, որոնց ո՛չ հավատացել եք, ո՛չ պաշտպանել։ Իսկ եթե պաշտպանել եք, ապա՝ միայն այն ժամանակ, երբ հարմար է եղել ձեր PR-ին։

Պարոն Մարուքյան, եթե դուք աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք կանգնել եք նրա կողքին՝ մասնակցելով հայությանը վնասող գործընթացներին, և իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են։

Հ.Գ.

Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին կեղծ փրկության խոստումներով, այսօր Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։

Այո՛, կլիներ թռիչք Երևան–Ստեփանակերտ ուղղությամբ։ Եվ մենք կլինեինք՝ ուղևորները»։