Միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն ընտրվել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիկական խորհուրդի կազմի անդամ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրություններին:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած կոնգրեսի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով հայկական ֆեդերացիայի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ:
Հայկական պատվիրակությունը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիկական խորհուրդի կազմում առաջարկել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի թեկնածությունը: Նա ընտրվել է այդ պաշտոնում: