Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրեն
Հասարակություն

Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան ճանապարհի եզրի քանդված հատվածները չեն նորոգվել․ Սարգսյան

Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց  վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան ճանապարհի եզրի քանդված հատվածները չեն նորոգվել։ Այս մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից  վնասվեցին, շահագործումից դուրս եկան մի շարք կամուջներ, միջպետական  ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի  շատ տեղերում քանդվեց ճանապարհի եզրը։ Գրեթե մեկ տարի է անցել, ջրհեղեղից վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան հատվածում, միայն մի տեղ՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին գտնվող «Գետափ» ռեստորանի մոտ է ճանապարհի եզրի քանդված հատվածը վերականգնվել, հենապատ սարքվել, մնացած հատվածները  դեռ սպասում են վերականգնման։  Ջրհեղեղից տուժած բնակիչների մի մասին է պետբյուջեից  ֆինանսական  աջակցություն ցուցաբերվել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Տավուշի մարզի  պետական, համայնքային և մասնավոր  սեկտորները ֆինանսական ինչքա՞ն վնասներ են կրել, ապրիլի 3-ի դրությամբ պետբյուջեից ընդհանուր  որքա՞ն գումար է տրամադրվել հեղեղից տուժած  ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով պատճառված վնասները ուսումնասիրվել և արձանագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից, որոնց վերաբերյալ ակտերը ներկայացվել են մարզային հանձնաժողովի քննարկմանը՝ եզրակացություն տալու նպատակով: Նշված ակտերը մարզային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացվել են ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ 

Մարզային և համայնքային հանձնաժողովների ձևավորման մասին  տեղեկատվությունը ներկայացվում է կից էլեկտրոնային նյութով։ Հանձնաժողովներն իրենց գործառույթները իրականացրել են առաջնորդվելով ՀՀ կառավարության «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» 10 նոյեմբերի 2011 թվականի թիվ 1582-Ն որոշմամբ: Դիմումները ներկայացվել են համայնքներին։ 

Գյուղացիական տնտեսություններին, անհատական բնակելի տներին, ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին  և տնտեսվարողներին պատճառված վնասների փոխհատուցման և ֆինանսական աջակցության հետ կապված հարցերը կարգավորվել են ՀՀ կառավարության 04․07․2024թ․ թիվ 1033-Լ, 04․07․2024թ․ թիվ 1043-Ն, 15․08․2024թ․ թիվ 1301-Լ, 15․08․2024թ․ թիվ 1298-Լ, 15․08․2024թ. թիվ 1264-Լ և 15․08․2024թ․ թիվ 1275-Ն  որոշումներով հաստատված կարգերի համաձայն։

Աղետից հետո անմիջապես համայնքային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծ վնաս է հասցվել պետական և համայնքային ենթակառուցվածքներին /կամուրջներ, ճանապարհներ, ոռոգման և խմելու ջրագծեր, հենապատեր/, գյուղատնտեսական հողատարածքներին, անհատական բնակելի տներին և ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ՝տնտեսվարողներին: Վնասվել են - Խաշթառակ գյուղի կամուրջը, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, Այրումի կամուրջը՝ որտեղ առաջիկայում կտեղադրվի ժամանակավոր մետաղական կամուրջ և Այրումի հետիոտնային կամուրջը, որը կկառուցվի առաջիկայում Շվեցարիայի կառավարության աջակցությամբ։ ՀՀ կառավարության 26․09․2024թ․ թիվ 1539-Ն որոշմամբ՝ Դիլիջան քաղաքի Էմմա Ծատուրյան փողոցի սկզբնամասում հեղեղված հենապատի վերականգնման և Խաշթառակի ժամանակավոր կառուցման նպատակով հատկացվել է համապատասխանաբար 33․957 և 41․424 մլն․ դրամ գումար։ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1800-Ն որոշմամբ  Աղստև գետի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 70,0 մլն դրամ գումար։ Ըստ հանրապետական հանձնաժողովին ներկայացված ակտի՝ անհատական բնակելի տներին պատճառված ընդհանուր վնասի գումարը՝ վերանորոգման, առաջնային գույքի և բնակարանի գնման վկայագրի համար կազմել է՝ 89,702,900 դրամ։ Վնասվել է 32 տրանսպորտային միջոց, որից 29-ին տրվել է  32,9 մլն․ դրամ ֆինանսական աջակցություն։
Տուժել է 307 գյուղացիական տնտեսություն – Նոյեմբերյան համայնքում  292, Դիլիջան համայնքում՝ 15, որոնց փոխհատուցման նպատակով տրված գումարը կազմել է 48,665 մլն  դրամ։  Վնասվել է 20,7 հազար ծառ, 278 թռչուն, 60 գլուխ խոզ ու խոճկոր, 74 մեղվափեթակ, 8 գլուխ մանր եղջ․ անասուն»»,- գրել է նա։