«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»
Մշակույթ

«Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը՝ դատապարտելով 2025 թվականի ապրիլի 10-ին համալսարանում անցկացված ադրբեջանական քարոզչական բնույթի գիտաժողովը՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա

Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս

Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։  

Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում է ստեղծում, թե ներկայիս Ադրբեջանը քրիստոնեական հնագույն բազմադարյան պատմություն ունեցող երկիր է։ Համոզված ենք, որ և՛ համալսարանն ու հյուրընկալող կողմը, և՛ մասնակիցները հրաշալի գիտակցել են գիտաժողովի խորագրի խնդրահարույց լինելը։ Ակնհայտ է, որ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» կեղծ խորագրի ներքո ներկայացված է Աղվանքում, Արցախում, Նախիջևանում քրիստոնեության բազմադարյան պատմությունը։ Վստահ ենք, որ թե՛ դուք՝ որպես գիտնական, և թե՛ գիտաժողովի մասնակիցները, քաջատեղյակ եք, որ Աղվանքի, Արցախի և Նախիջևանի քրիստոնեական՝ հայկական ու աղվանական ժառանգությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան պետության հետ։

Հռետորական հարց է առաջանում՝ արդյո՞ք պահպանվել է գիտական էթիկան և բարոյականությունը՝ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության, հայկական եկեղեցիների ոչնչացման և դրանց «աղվանականացման» մասին գոնե մեկ զեկույց բարձրաձայնելու առումով։ Տարակուսելի է նաև, որ գիտաժողովում որևէ զեկույց չի հնչել տարածաշրջանում պետական մակարդակով առաջինը քրիստոնեություն (301 թ․) ընդունած ժողովրդի՝ հայերի և Հայաստանի մասին։ 

Նշված գիտաժողովը պատմությունը քաղաքական նպատակներով շահարկելու, այն որպես զենք օգտագործելու ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի կողմից պատմությունը՝ որպես զենք օգտագործելու երևույթը նոր չէ։ Դրա նպատակն է լեգիտիմացնել իր՝ տարածաշրջանում ագրեսիվ նկրտումները, ծառայեցնել այն քաղաքական, ռազմական շահերին։

Փաստ է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ճանապարհով հայաթափեց Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), իսկ այժմ շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Այս մասին են վկայում ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ, այլև՝ արբանյակային լուսանկարներ ու համացանցում տարածված տեսանյութեր։ Տեղեկատվական դաշտը լի է ադրբեջանական ղեկավարության ելույթներով, որոնցում բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և հայերի հասցեին։ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով, բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական պատմագրությունն ու քարոզչությունը, չնայած բազմաթիվ սկզբնաղբյուրային տվյալներին ու վկայություններին, կեղծում է տարածաշրջանի պատմությունը՝ փորձելով Ղարաբաղի տարածքը զրկել պատմական հայկական ներկայությունից։ Անհիմն կերպով ադրբեջանական գիտական շրջանակները պնդում են, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին, իսկ հուշարձանների վրա հայերեն արձանագրություններն ավելացվել են 19-20-րդ դարերում։

Այն, որ հեղինակավոր համալսարանի հարթակն օգտագործվել է հակահայկական ելույթների և պատմության աղավաղման համար, վկայում են մասնակիցների ելույթները։ Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը պատմական կեղծարարություններով լի իր ելույթում նշել է․ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող աղվանական եկեղեցիները», «հայերը ոչնչացրել են Ղարաբաղի տարածքում գտնվող աղվանական հուշարձանները և փորձեր են արել հայացնել դրանք», «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել է տեղանունները, աղվանական եկեղեցիների ճարտարապետությունը»։ Գիտաժողովի բացումն օգտագործվել է «ադրբեջանական բազմամշակութայնության» թեզն առաջ տանելու և Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ցավալի է, որ գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ ևս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Հուսով ենք, որ նրանք իրենց գիտական հեղինակությունն օգտագործել են ճշմարտությունը ներկայացնելու և հնչած կեղծ թեզերը հերքելու նպատակով։

Համալսարանի հարգելի՛ ղեկավարություն, Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր երկրներում նման գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ անցկացնելու և իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար։

Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած համալսարանն ավելի բծախնդիր կգտնվի և հետայսու թույլ չի տա իր բարձր ամբիոնն օգտագործել Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության տարածման, ագրեսիվ քաղաքականության առաջմղման և հայկական, քրիստոնեական հետքը ջնջելու նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ նշված գիտաժողովի դահլիճում Ադրբեջանի դրոշի կողքին տեղադրվել է նաև Վատիկանի դրոշը՝ դրանով իսկ փորձելով առավել մեծ կշիռ ու հեղինակություն հաղորդել միջոցառմանը»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Ապրիլի 12, 2025 թ․