ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է
Ջորջիա նահանգի Քովինգթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Ըստ տեղեկությունների՝ 24-ամյա կասկածյալը խանութում սպանել է մեկ անձի, ապա լքել է հաստատությունը և գնացել ընկերուհու տուն, որտեղ սպանել է նաև նրան։ Ճանապարհին տղան վիրավորել է նաև մեկ այլ ընկերոջ, նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը գնահատվում է կայուն։
Հրաձգության պահին խանութի ներսում հաճախորդներ չեն եղել։
Հարձակվողը կարճատև փոխհրաձգությունից հետո վնասազերծվել է իրավապահների կողմից և հոսպիտալացվել։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է նրա դրդապատճառները։