Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Մամուլ

Ադրբեջանը որպես հենահարթակ՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում 2020 թվականից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Այսօր ուժերի հավասարակշռությունը փաստացի հօգուտ Ադրբեջանի է։ Բայց մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից է մեծացել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանային այլ ուժերի դեմ պայքարելու համատեքստում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի ու հատկապես Իսրայելի կողմից Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր տարածք կամ հենահարթակ Իրանի դեմ պայքարի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում, բռնազավթած տարածքները դարձրել է հետախուզական որջ, որտեղ Իրանին հարվածներ հասցնելու համար երեք օդանավակայան է կառուցվում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին, որն էլ, ըստ էության, օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շրջանակներում, երբ դրանց ընթացքում նաև հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այսինքն, Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Գազայի բնակիչների զոհվելու հարցում։ Բայց, չգիտես ինչու, սրա կապակցությամբ մահմեդական երկրներից արձագանք չկա։

Միևնույն ժամանակ, երկկողմ համագործակցությունն ավելի է խորանում։ Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ գազային հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը։ Ադրբեջանական կողմը մասնակցելու է նաև Իսրայելում գազի պաշարների հետախուզմանը։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Փորձ է արվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ու հրեական համայնքի միջոցով ազդել ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման վրա, որպեսզի Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության համատեքստում պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրի։

Ընդ որում, իր սովորության համաձայն, այս քարոզչության շրջանակերում Ադրբեջանը խրախուսում է կեղծիքների տարածումն ու փաստերի խեղաթյուրումը։ Օրինակ՝ 300 րաբիներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ են արել ապահովել Ադրբեջանի անդամակցությունը «Աբրահամյան համաձայնություններին»։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնություններին միացած երկրները (Բահրեյն, Մարոկկո, Արաբական Միացյալ Էմիրություններ) ստանում են ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական և տնտեսական աջակցությունը։ Ադրբեջանն այդ աջակցությունից դեռ զրկված է։ Իսկ այս համաձայնությունները կոչվում են Աբրահամյան, քանի որ դրանով կարգավորվում են աստվածաշնչյան գործիչ, բազմաթիվ ազգերի նախահայր Աբրահամի հետնորդների՝ արաբական երկրների և հրեաների պետության՝ Իսրայելի հարաբերությունները։ Իսկ Ադրբեջանը ոչ միան հեռու է հին քաղաքակրթություն լինելուց, այլև Աբրահամի հետ ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից էլ՝ Աբրահամյան համաձայնությունների մեջ ընդգրկվում են այն երկրները, որոնք դեռ Իսրայելի հետ հարաբերություններ չունեին, ու դրանով նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց Ադրբեջանը նման տիպի համաձայնության գնալու կարիք չունի, քանի որ Իսրայելի հետ ունի բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն, ինչ-որ րաբիների կողմից տարվող քարոզչությունը ոչ թե իրականությունից է բխում, այլ ընդամենը Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու դեր է կատարում։ Ու Ադրբեջանին շատ ձեռնտու է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը գործողություններ սկսի, որպեսզի իրենք հնարավորություն ունենան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ դրանով կտրելով Իրանի հյուսիսային սահմանը և ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական գործողությունների հնարավորությունն Իրանի դեմ, Ադրբեջանը միանգամից թևեր է ստանում ու փորձում է լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ Ալիևը ցանկանում է ամեն կերպ սիրաշահել Թրամփի վարչակազմին՝ քննադատելով նրա նախորդի՝ Բայդենի վարչակազմի տարածաշրջանային մոտեցումները։

Թերևս Ադրբեջանից եկող վտանգը հաշվի առնելով է, որ Իրանն ու Հայաստանը զորավարժություններ են իրականացնում սահմանի պաշտպանության համատեքստում, ինչը շատ կարևոր ու դրական հանգամանք է։

Այս ամենի հետ չմոռանանք նաև, որ Ադրբեջանը դիտարկվում է կարևոր հարթակ հենց Ռուսաստանի դեմ պայքարելու և ռուսական կողմին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում։ Առաջին հերթին այսպիսի քաղաքականություն է իրականացնում Թուրքիան։

Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամրապնդվել է Ադրբեջանում, ու Ադրբեջանի միջոցով է, որ Հայաստանում ևս կարող է հաստատել իր ազդեցությունը՝ Հարավային Կովկասից վռնդելով Ռուսաստանին։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի ծրագրերի մեջ է մտնում նաև Ռուսաստանին Միջին Ասիայի թուրքախոս երկրներից դուրս մղելը ու նրա տեղը զբաղեցնելը։ Երկրորդ հերթին՝ հակառուսական պլացդարմի համատեքստում է Ադրբեջանը դիտարկվում Արևմուտքի կողմից։ Պատահական չէ, որ եվրոպական երկրները Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության շրջանակներում ավելացնում են էներգակիրների մատակարարումներն Ադրբեջանից ու մեծ ներդրումներ կատարում այդ երկրում։

Նույնիսկ Ֆրանսիան, որը համեմատաբար լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, նախորդ տարվա համեմատությամբ 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները։ Արդյոք այսպիսի պատկերը պատահակա՞ն է։ Միանշանակ՝ ոչ։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Արևմուտքին պետք է հզոր Ադրբեջան, որպեսզի հակադրվի Ռուսաստանին, ու այդպիսով արևմտյան երկրները աչք են փակում Ադրբեջանի բռնատիրական վարչակազմի, բացարձակ ավտորիտարիզմի ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների առաջ։ Իսկ Ալիևն էլ փորձում է ցույց տալ, թե իբր ինքը ռուսամետ է, բայց տակից ակտիվ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, փորձում ամեն կերպ հաճոյանալ արևմտյան համայնքին։ Դրա համար էլ նա Ռուսաստանին զավթիչ է անվանում ու նշում, որ Ուկրաինայի տարածքներն ուղղակի բռնազավթվել են։

Ուշագրավ է, որ եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում դժվարություններ ունենա, դրանից առաջին հերթին կարող է օգտվել Ադրբեջանը ոչ միայն ռուսական կողմին Հարավային Կովկասից դուրս մղելու, այլ նաև Հյուսիսային Կովկասում անկայունություն հրահրելու համատեքստում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում