Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին ներկայացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առաջընթացը
Անթալիայում 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքի օրակարգային հարցերը քաղաքականության, անվտանգության, տնտեսության, տրանսպորտի և կապի, հումանիտար հարցերի, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր:
Գոհունակությամբ նշվել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրության վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ շարունակվում են բոլոր մակարդակներում և հարթակներում։
Նախարար Ջեյհուն Բայրամովը հակառակ կողմին մանրամասն տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացված Արցախի վերականգնման և շինարարության լայնածավալ աշխատանքների, ականների սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և առկա խոչընդոտների մասին։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։