Թաիլանդում 26 մարդ է փրկվել այրվող զբոսաշրջային նավից
Թաիլանդում 26 մարդ է փրկվել այրվող զբոսաշրջային նավից:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Naewna թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել թագավորության հարավում՝ Փանգ Նգա նահանգում։ Նավի վրա եղել է անձնակազմի 10 անդամ և 16 զբոսաշրջիկ:
Հրդեհ բռնկվելուց հետո, որը պատել է ստորին և միջին տախտակամածները, նրանք նստել են փրկարար նավ և փրկվել անցնող նավով։ Նավում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։