Ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք խոցվել է Ռուսաստանի շրջաններում՝ մեկ գիշերվա ընթացքում
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի Դաշնության հինգ շրջանների վրա ոչնչացրել և որսացել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա ապրիլի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին մոտ ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք»,- նշել են գերատեսչությունում:
Նրանք հավելել են, որ Կուրսկի շրջանի տարածքում վնասազերծվել է 18 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզում՝ 13, Օրյոլի և Բելգորոդի շրջաններում՝ 2-ական, Կրասնոդարի երկրամասում՝ 1 ԱԹՍ։