Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կոկոպո քաղաքից115 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 26 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։