ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Կուտականի դիրքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանան Արարատի մարզից է, Լևոնը՝ Գեղարքունիքի: «Լևոնը մեզ մոտ իրենց այգուց բանջարեղեն էր բերել վաճառելու: Այդ ժամանակ էլ հանդիպեցինք, ծանոթացանք, սկսեցինք շփվել: Ես 17 տարեկան էի, Լևոնը՝ 22: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով շփվում էինք: Մի անգամ էլ քեռու հետ եկան մեզ մոտ: Հետո քեռին ասաց՝ գնում ենք քրոջս տուն՝ Վարդենիս, սուրճ խմելու: Եկանք սուրճ խմելու, և պարզվեց, որ ինձ փախցրել, բերել են իրենց տուն»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Լիանան՝ Լևոնի կինը: Եվ այդպես էլ կազմվում է նրանց ընտանիքը: Այս տարի կլրանա նրանց ամուսնության 13 տարին: Լևոնն ու Լիանան ունեն չորս երեխա՝ մեկ տղա և երեք աղջիկ: «Բացի մեր մեծ երեխայից, մյուս երեխաներս ծնվել են Քառօրյա, 44օրյա և Սեպտեմբերյան պատերազմների տարիներին»:

Լևոնը ծնունդով Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2008 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Գերազանց ծառայության համար ստացել է սերժանտի կոչում։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության Քարվաճառում, ծառայել է Օմարի լեռներում:

Լիանան ասում է՝ Լևոնը հայրենասեր էր, ծնողասեր, սիրող ամուսին էր և լավ հայր: «Բոլորին օգնության էր հասնում: Հարևաններից ինչ-որ մեկն ասեր, որ այսինչ հարցում իրեն օգնություն է անհրաժեշտ, անմիջապես ձեռք կմեկներ: Վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը: Որպես ծնող՝ միշտ ձգտել է լավագույնն անել իր երեխաների համար և արել է: Դիրքերից իջնում էր, այգու գործերն էր անում, հողագործությամբ զբաղվում, բանվորությամբ: Բերքահավաքի ժամանակ միշտ ներկա էր, երբեք իրենից չենք լսել, որ ասի՝ այս գործը չեմ անի կամ չեմ կարող անել: Երբեք չի բավարարվել պայմանագրային ծառայությամբ՝ որպես աշխատանք, չի ասել՝ աշխատում եմ, էլ ուրիշ ոչինչ չեմ անի: Ցանկացած աշխատանք արել է իր տան համար»:

Մասնակցել է 2016 թ. Քառօրյա պատերազմին: «Ապրիլ յան պատերազմից հետո կարող էր դուրս գալ պայմանագրային ծառայությունից, բայց չարեց դա: Միայն մեկ տարի է մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել հայրենիք ու շարունակել պայմանագրային ծառայությունը»: Լևոնը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: «Լևոնը շատ ծնողասեր էր, հոգ էր տանում ծնողների մասին, ինչ հարց լիներ, նրանց կողքին էր: 44-օրյայի ժամանակ սկեսուրս վատառողջ էր, ասում էր՝ միայն թե տղես կռվից անփորձանք գա, հետո ինչ կլինի, թող լինի: Պատերազմը վերջացավ, ու նա մահացավ»:

Թեժ մարտերի է մասնակցել Լևոնը 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերներ կորցրել: Ոտքից բեկորային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել Մարտունու հիվանդանոցում: Երկարատև բուժումից հետո վերադարձել է դիրքեր՝ ընկերների մոտ: Քարվաճառը հանձնելուց հետո ջոկատով տեղափոխվել են Սիսիան, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Արտանիշ։ Հսկել է Կուտականի դիրքերը:

Երկու պատերազմի բովով անցած Լևոնը հայտնվում է երրորդ պատերազմի շրջափուլում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում հայտնվեց նաև Գեղարքունիքի մարզը: «Այդ ժամանակ Լևոնը դիրքերում էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 10-ին ենք խոսել: Ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երեխաների հետ խոսեց: Ամեն անգամ, երբ հեռախոսով խոսում էինք, իմ տղան պարտադիր ասում էր՝ զինվորներին, զինվոր հոպարներին բարևի: Այդ օրն էլ նույնը կրկնեց: Դա մեր վերջին զրույցն էր»:

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել» օրեր անց: «Ես իրեն անընդհատ զանգահարում էի, զանգերն անպատասխան էին մնում: Նա ինձ չէր էլ ասել, թե որ դիրքում է: Բայց երբ պատերազմն սկսվեց, մենք այդ դիրքերը տեսնում էինք: Բայց ես չգիտեի, որ ինքն այդ հատվածում է: Տեսնում էինք, թե ինչպես են կրակում, ինչ է կատարվում: Քույրիկս զանգեց՝ ասում են, որ Վարդենիսում կռիվ է սկսվել, Լևոնից ի՞նչ լուր կա: Ես իրեն ասացի, որ զանգում եմ, բայց զանգերիս չի պատասխանում: Քույրիկս էր զանգահարել, զանգին թշնամու զինվոր էր պատասխանել, ասել՝ «Карабах Азербайджан», և անջատել զանգը: Չգիտեինք, թե ինչ մտածել»:

Հետո սկսվում է սպասման շրջանը, օրեր, երբ ընտանիքներին տարբեր ու ավելի հաճախ իրար հակասող տեղեկություններ են փոխանցում: «Մեկ շաբաթ ոչ մի լուր չունեինք իրենից: Ամեն մեկը մի բան էր ասում, մեկը, թե գերի է, մյուսը, թե անտառներում է, մեկն էլ մեկ ուրիշ բան էր ասում: Պետության կողմից որևէ տեղեկություն չենք ստացել: Երևի 10 օր անց արդեն 9 հոգու մարմին փոխանցեցին հայկական կողմին, նրանց մեջ էր նաև ամուսինս: Նկարներով, նաև ԴՆԹ հետազոտությամբ պարզեցինք իր ինքնությունը: Նա գլխի շրջանում էր վիրավորում ստացել»:

Ապրելու ուժի մասին: Լիանան նշում է՝ երեխաներն են ստիպում ամուր լինել, նրանք են ուժ տալիս կյանքը շարունակելու. «Նայում ես իրենց ու հասկանում, որ թույլ լինելու տարբերակ չունես: Իրենք մինչև հիմա սպասում են հայրիկին»:

Հ. Գ. - Սերժանտ Լևոն Հարությունյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ», «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում