Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Պետք է սխալներից դասեր քաղենք և պատասխանատվություն ունենանք սերունդների նկատմամբ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Փաշինյանի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով առաջացած խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Նշվել է նաև, որ Խոտից դեպի Որոտան (Մ-2) հատվածի առաջին 7.2 կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան` նոր հիմնված հանգստի գոտի: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից ավելի քան 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Երկրի ղեկավարին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը` 7,4 կմ հատվածում, փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 մլն դրամ է, պետության մասնաբաժինը կազմել է 70%՝ 104 մլն դրամ։ Արդյունքում՝ Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի է 80% -ը՝ ավելի քան 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար:

Փաշինյանը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, դիմել միջոցառմանը ներկա օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին, կապանցիներին, շնորհավորել նրանց Էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով և նշել. «Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ:

Փաշինյանն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը. «Եվ ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է: Ոչ, որովհետև իներցիան հաճախ շատ անհաղթահարելի ուժ է, բայց մենք պետք է լինենք հետևողական, սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք և պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների և մեր սերունդների նկատմամբ»:

Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24 ժամյա ծառայություն: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում:

Միջոցառումն ավարտվել է Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել, մասնավորապես՝ 22 հատ Իսուզու դե մաքս մակնիշի ամենագնաց մեքենաներ 331,8 մլն դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ Էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 մլն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 մլն դրամ:

Երկրի ղեկավարին ներկայացրել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքները: Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացել է 70 419 800 դրամ: