Տարածաշրջանում խաղաղության հարցը՝ Կոբախիձե-Ալիև քննարկումների օրակարգում
Անթալիայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։