«ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք»․ Ալեն Սիմոնյանը պատերին փակցրել է իրեն նվիրած ԵՄ դրոշները (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․
«ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք:
Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ եմ՝ շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերված դրոշները՝ իրենց ղեկավարների ստորագրություններով»: