Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրեն
Հասարակություն

Բաց նամակ ԶԼՄ-ներին՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումը կանխարգելելու կոչով

140-ից ավելի անձինք և կազմակերպություններ բաց նամակով դիմել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ արցախցիների նկատմամբ կազմակերպված և ուղորդված ատելության խոսքի տարածումը կանխարգելելու կոչով։

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Բաց նամակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

Հարգելի՛ լրագրողներ

Տևական ժամանակ է, ինչ մեր հանրության մեջ արցախցիների նկատմամբ կազմակերպված և ուղորդված ատելության խոսք է տարածվում և  հրահրվում։

Նմանաբնույթ հերթական ագրեսիվ ալիքը մեկնարկեց սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցած արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքից հետո, որի միջոցով մարդիկ փորձում էին իրենց արդարացի ձայնն ու վրդովվմունքը լսելի դարձնել։

Ակտիվ կերպով լուսաբանվող նշված միջոցառումը դարձավ ատելության ու ագրեսիայի աներեւակայելի չափաբաժնի թիրախ, ինչը դրսևորվում էր լրատվության էթիկայի աահմանները հատող որոշ դեղին մամուլին հարիր լրատվամիջոցների կեղծ ու մանիպուլյատիվ նյութերի շրջանառմամբ, ինչպես նաեւ տարբեր էլեկտրոնային հարթակներում ագրեսիվ եւ հակաիրավական մեկնաբանությունների տեսքով։

Ցավալի է տեսնել լրատվականների նյութերի տակ արցախցիների նկատմամբ ատելություն և բռնության քարոզ ենթադրող հարյուրավոր մեկնաբանություններ, գրառումներ ինչպես պրոիշխանական տարբեր կենտրոններից և անհայտ ծագման աղբյուրներից կառավարվող կեղծ օգտահաշիվներից, իշխանական քարոզիչներից և աջակիցներից, այնպես էլ իշխանական պատգամավորների կողմից։

Արդյունքում.

  1. Թիրախավորվում են արդեն իսկ խոցելի կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցները:
  2. Մարդիկ վիրավորում ու ինքնամփոփվում են՝ հրաժարվելով սոցիալական շփումներից ու իրենց իրավունքների իրացումից.
  3. Կոպտորեն ոտնահարվում են արցախցիների հիմնարար իրավունքները, ինչպես՝ պատվի և արժանապատվիւթյան, խոսքի, տեղեկատվության, հավաքների ազատությունները։
  4. Շատ հաճախ նման գործընթացները, հատելով իրավունքի սահմանը, տեղավորվում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի շրջանակներում։

Հասկանալով հանրահավաքի, դրան հաջորդող բողոքի ակցիաների, ՏԻՄ ընտրական պրոցեսների և հետընտրական զարգացումների հետ կապված ծանրաբեռնվածությունը, շնորհակալ լինելով արցախցիների խնդիրների լուսաբանումն ապահովելու համար՝ խնդրում ենք հնարավորինս օպերատիվ հեռացնել ատելության խոսք և բռնության քարոզ պարունակող մեկնաբանությունները լրատվական նյութերի արձագանքներից կամ ըստ անհրաժեշտության սահմանափակել մեկնաբանման հնարավորությունը՝ դրանով իսկ կանխարգելել բռնության կոչերի և ատելության քարոզի հնարավոր անցանկալի  հետևանքները, թույլ չտալ իշխանությունների կողմից հրահրվող պառակտման խորացում և շատ բարդ, ողբերգական ժամանակներով անցած և անցնող բոլորիս հայրենակիցների սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացում։

Նարե Սիմոնյան, Քաղաքական Իրավունքների Հայկական Կենտրոն

Ալվարդ Զաքարյան, հետազոտող, վերլուծաբան

Հերմինե Ավագյան, արձակագիր, բանաստեղծ

Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության ՄԻՊ

Էդգար էլբակյան, քաղաքագետ

Հովհաննես Իշխանյան, ռեժիսոր

Արսեն Բաբայան, փաստաբան, իրավապաշտպան

Գոհար Մելոյան, սահմանադրագետ

Դավիթ Սարգսյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Մենուա Սողոմոնյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Արմեն Մանվելյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Ցոլակ Հակոբյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Արամ Պետրոսյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Նունե Մելքումյան, մարքեթինգի ու հաղորդակցության միջազգային փորձագետ

Ծովինար Բարխուդարյան, լրագրող

Մերի Դավթյան, լրագրող

Անուշ Աթաջանյան, իրավաբան

Անի Ապիտոնյան, հոգեբան

Հովհաննես Խուդոյան, փաստաբան, իրավապաշտպան

Աննա Կոստանյան, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր

Աննա Մանգասարյան, լրագրող

Լիլիթ Հարությունյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ

Տաթևիկ Խաչատրյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ

Մարիամ Աբրահամյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ

Սայիդա Պողոսյան, Նախնյաց Հետքերով ՄՀԿ

Նաիրի Հոխիկյան, հանրային գործիչ

Իննա Մխիթարյան, վավերագրող

Նառա Վարդանյան, արձակագիր

Բյուրակն Իշխանյան, գրող

Արփի Պետրոսյան լրագրող

Անի Եղիազարյան, Հեռուստառեժիսոր/մոնտաժող

Տիգրան Ավետիսյան, երաժիշտ

Նաիրա Փայտյան, լրագրող

Լիլիթ Մխիթարյանմ վավերագրող

Անի Ավագյան, լրագրող

Լիլիթ Բլեյան, երգահան

Գայանե Անանյան, քաղաքագետ, գրող

Անի Ռափյան, լրագրող

Արեգա Հովսեփյան, դիվանագետ

Գագիկ Թավադյան, փաստաբան

Արսեն Խաչատրյան, ֆինանսիստ

Իրինա Գրիգորյան, «ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ»

Նարե Արամյան, իրավապաշտպան

Լիլիթ Ասրյան, ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ

Երազիկ Դանիելյան«Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոն

Հովիկ Ավանեսով, Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ

Սիրանուշ Սարգսյան, լրագրող?

Աշոտ Ավանեսյան,«Մունք» տեխնոդպրոց

Հունան Թադևոսյան, լրագրող

Ներիսիյան Լիլիթ, տնտեսագետ

Արման Սարգսյան, ուսանող

Զարինե Բաղդասարյան, տուրիզմի մասնագետ

Գոհար Սարգսյան, Ծրագրերի թեստավորման (QA) մասնագետ

Հայկուհի Խաչատրյան, կրթության կառավարիչ

Անի Ենգիբարյան, հոգեբան

Լարա Սևումյան, լրագրող

Կարինե Օհանյան, լրագրող

Լիլիթ Ներսիսյան, տնտեսագետ

Նաիրա Գրիգորյան, սոցիալական աշխատող

Մերի Ասատրյան,ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակ

Կարինե Պետրոսովա, պատմաբան

Արտակ Մկրտչյան, «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

Մասիս Զարգարյան, «ՄԻ-Ա-ՑՈՒՄ» ՀԿ

Արմինե Մարտիրոսյան,լրագրող

Սվետլանա Միքայելյան, լեզվաբան

Գևորգ Խաչատրյան, ուսուցիչ

Լիաննա Մարտիրոսյան, սցենարիստ, սկսնակ կինոռեժիսոր

Մարինա Սիմոնյան, փաստաբան

Վերոնիկա Շահնազարյան, Կրթության կառավարման մասնագետ

Թամար Սարգսյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ

Մարիամ Անդրեասյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ

Իննա Վարդանյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ

Կարէն Տերտերյան, երիտասարդության հարցերի փորձագետ, հետազոտող

Նազենիկ Սարոյան, լրագրող

Քաղաքական Հայ ակումբ

Հայկական նախագիծ

Քաղաքական Իրավունքների Հայկական Կենտրոն

Ակն ընդ ական վավերագրողների համայնք

Դիվանագետների համահայկական խորհուրդ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Բաբոն Տեր ա

«Արարատյան պետություն» ՀԿ

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ

Հինգ Իրավապաշտպան

Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Մարիամ Կանայան, գեղարվեստական խմբագիր, իրավապաշտպան

Արտակ Բեգլարյան, Արցախ Միության ղեկավար, ԱՀ նախկին ՄԻՊ

Նվարդ Մելքնոյան, զբոսավար

Գուրգեն Բավեյան, երգիչ

Սոնա Խաչատրյան, թյուրքագետ

Լիլիթ Թումանյան, ֆինանսիստ

Մարինա Գրիգորյան, Գոլոս Արմենիի թերթի փոխխմբագիր

Իրինա Մինասյան, մարքեթոլոգ

Տիգրան Արզումանյան, տնտեսագետ

Մարիամ Այդինյան, լրագրող, մշակութաբան

Նարինե Դադասյան, մանկավարժ, բանաստեղծ

Տիգրան Այվազյան, երաժիշտ

Զինա Գասյան, Ուրտեխե կրթարանի հիմնադիր, պատմաբան

Սուսաննա Հարությունյան, տնտեսագետ

Անահիտ Հակոբջանյան, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան, դասախոս

Անահիտ Հակոբջանյան, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան, դասախոս

Անետա Լորիս-Ռուսո, փրկարար

Նարինե Դարբինյան

Միլենա Այվազյան, թուրքագետ

Լիլիթ Պողոսյան, լրագրող

Արփինե Քոչարյան, բժիշկ

Արմիկ Ստեփանյան, տնտեսագետ

Սարգիս Վասիլյան, իրավաբան

Արսեն Ղազարյան

Զոհրաբ Ըռքոյան, լուսանկարիչ

Կարինե Ծատուրյան

Մարինե Ղարախանյան, լրագրող

Մելանյա Մելքումյան, լրագրող

Կարմեն Մարտիրոսյան, լրագրող

Անահիտ Ղազանչյան, Development Principles NGO / Զարգացման Սկզբունքներ ՀԿ

Հասմիկ Երեմյան, փաստաբան

Գևորգյան Արթուր, քանդակագործ

Գայանե Ոսկանյան, բժիշկ

Արման Արամ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ

Սիրանուշ Ասատրյան, Հայկական առաքելություն

Արեգ Հարությունյան, տվյալների հետազոտող

Գոհար Հարությունյան, հոգեբան-հանրային կառավարման մասնագետ

Անժելիկա Ղուլյան, վերլուծաբան

Լիլիթ Սիմոնյան

Կարեն Ղազարյան, Աճարկուտի ավագանու նախկին անդամ

Աննա Սարդարյան, փաստաբան

Սմբատ սարկավագ Խանվելյան

Ւսկանդար Միսկարյան, բժիշկ

Արփինե Մարտիրոսյան, լեզվաբան

Արևիկ Մանասյան, հոգեբան

Մերի Գրիգորյան, տնտեսագետ

Լիլիթ Սաֆարյան, խմբավար, մեներգչուհի

Գայանե Սարգսյան, լրագրող

Հայկ Կալպակյան

Կարինե Մուսայելյան , տնտեսագետ

Գայանե Ամիրաղյան, երաժշտագետ

Նաիրա Շահնազարյան, լրագրող

Աննա Աբրահամյան, թարգմանիչ

Արփի Մաղաքյան, հեքիաթագիր

Վիոլետ Գրիգորյան, բանաստեղծ

Ռոզա Սահակյան, ՀՀ Սփյուռքի նախարարության գլխավոր մասնագետ

Միքայել Ոսկանյան, երաժիշտ

Լուսինե Ոսկանյան, երաժշտական մենեջեր, պրոդյուսեր

Մարգարիտա Խանանուշյան, երաժիշտ

Իննա Վլադիմիրի Հարությունյան, հաշվապահ- հաշվետար

Անժելիկա Առուստամյան-Հայրապետյան