Պեսկովը հաստատել է, որ Թրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մոսկվա
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովը ժամանել է Ռուսաստան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը ժամանակին տեղեկություն կտրամադրի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպի Ուիթքոֆի հետ։
Flightradar-ի տվյալներով՝ ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնացի ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու։ Նախկինում նման հանդիպում տեղի էր ունեցել Ռուսաստանում՝ 2025 թվականի մարտի 13-ին։