Սի Ցզինպինը կոչ է անում ԵՄ-ին միավորվել Չինաստանի հետ՝ ընդդեմ Թրամփի
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել Եվրամիությանը միավորել ուժերը Պեկինի հետ՝ հակազդելու միակողմանի ահաբեկմանը:
Այս մասին հայտնում են չինական պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով առաջնորդի հայտարարությունը, որը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանած զանգվածային մաքսատուրքերի ֆոնին։
Մինչդեռ Եվրամիության առաջնորդները պլանավորում են հուլիսին Պեկինում հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Հրատարակության համաձայն՝ հանդիպման կոնկրետ ժամկետը չինական կողմից դեռ չի հաստատվել։ Սակայն հենց այն փաստը, որ պատրաստվում է այցը, որին կմասնակցեն Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, վկայում է ԱՄՆ-ի հետ բարդ հարաբերությունների ֆոնին ԵՄ-ի և Չինաստանի միջև երկխոսությունը վերսկսելու լուրջ ջանքերի մասին։
Հրատարակությունն ընդգծում է, որ երկու առաջնորդներն էլ համաձայնել են անձնական այց կատարել Պեկին, ինչն ընդգծում է գալիք գագաթնաժողովի կարևորությունը։