ԱՊՀ ԱԳ նախարարները հաստատել են արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման ծրագիրը
ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հաստատել են 2026-2030 թվականների արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման ծրագրի նախագիծը։
Ինչպես հաղորդում են ղազախական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Կքննարկենք նաև փաստաթղթերը քիմիական և կենսաբանական ոլորտի միասնական համակարգի համագործակցության, ինչպես նաև երկրների զինված ուժերի կապի միասնական համակարգերի սկզբունքների վերաբերյալ»,- նշել է նա։