Միգուցե մի օր էլ ընտրություններում պարտվենք․ Ավինյան (տեսանյութ)
Միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ, ոչ միայն ինչպես Փարաքարում. լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Իսկ մինչ այդ, նա հայտարարեց՝ պետք է արձանագրել, որ ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։ «Կրկնակի ավել ձայն է հավաքել՝ երկրորդ տեղի համեմատ։ Երբ պառլամենտական երկրում ընդհանուր տենդենցը նայում ենք, հաճախ ենք դա տեսնելու տարբեր ընտրությունների ժամանակ։ Բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոս չի հավաքում»,-ասաց նա։