Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համար
Մամուլ

Փաշինյանի կառավարությունն արցախցիների հետ «բազարի» մեջ է մտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը թեեւ երեկվա նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում, սակայն մարտի 28-ից պայքարի դուրս եկած արցախցիները դա հարցի լուծում չեն համարում եւ պատրաստ են շարունակել պայքարը։ Այդ ծրագրով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին՝ ամենամսյա դրամական աջակցության ձեւով՝ 2025 թ. ապրիլից մինչեւ դեկտեմբերը ներառյալ։ Ըստ կառավարության՝ կարիքավոր է համարվում այն ընտանիքը, որի մեկ անդամի հաշվարկով, ամսական եկամուտը ցածր է 55 հազար դրամից:

Նման ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամին կտրամադրվի 40 հազար դրամ, մյուս անդամներին՝ 10 հազարական։ Այս տարվա ապրիլից կառավարությունը, հիշեցնենք, կրճատել է 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը, աջակցություն տրվում է միայն երեխաներին, ծերերին եւ հաշմանդամներին։ Հիմա ընդլայնեցին շրջանակը, սակայն արցախցիները պահանջում են, որ 40+10 հազարի ծրագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց բնակարանային հարցերը չեն լուծվել։

Բացի դա` նաեւ Արցախ վերադարձի ու գերիների ազատ արձակման պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք Փաշինյանն ու իր կաբինետը մերժում են։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ են հանդիպել:

Խաչատրյանը փոխանցել է, որ միայն սոցիալական խնդիրներն են քննարկելու։ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ եւս մեկ ամիս երկարաձգել 50 հազարի աջակցությունը, պայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանեն։ Առաջարկել են մշակութային, սոցիալական, բնակարանների ապահովման հարցերով զբաղվող խմբեր ձեւավորել իրենց միջից, որ ՀՀ կառավարության հետ քննարկեն հարցերը, սակայն արցախցիները մերժել են այդ առաջարկները եւ հայտարարել, որ շարունակելու են պայքարը։ Մինչեւ ապրիլի 15-ը արցախցիները որոշել են կոնսուլտացիաներ անել հայաստանյան եւ արցախյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ, որից հետո կորոշեն իրենց անելիքները։ Մեզ ասացին, որ ապրիլի 15-ից հետո երկրորդ մեծ հանրահավաքն են նախապատրաստում։

Ի դեպ, մի կողմից կառավարությունը նահանջում է` լրացուցիչ ծրագիր ընդունելով, մյուս կողմից` արցախցիների դեմ արշավ են իրականացնում, նրանց մեղադրելով իբրեւ թե Հայաստանն Արցախի ճակատագրին արժանացնելու նկրտումների մեջ: Իրականում իշխանությունները վախենում են Արցախից Հայաստան տեղափոխված ժողովրդի շուրջ համախմբումից եւ զբաղված են խառնակչությամբ, որ նրանց շարքերը պառակտեն եւ պայքարը թուլացնեն։ Ի դեպ, նաեւ հասկանում են, որ սոցիալական պահանջներով սկիզբ առած պայքարը վաղ թե ուշ վերածվելու է քաղաքական պայքարի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում