Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրեն
Հասարակություն

Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

«Գեղարդ» հիմնադրամ․

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները: Սակայն, թշնամին կարողացավ ճեղքել պաշարման օղակը: 20 զրահամեքենայի ուղեկցությամբ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակին՝ մոտ 1 000 զինվոր, հաջողվեց մտնել գյուղ։ Բնակչության մեծ մասը կարողացավ հեռանալ գյուղից, սակայն շատերին դա չհաջողվեց։ Ովքեր մնացին Մարաղայում, ադրբեջանցի զինծառայողների կողմից սպանվեցին, ենթարկվեցին անմարդկային կտտանքների․ թալանվեց և հրկիզվեց 175 տուն։ Հաջորդ օրն ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, ուր գազանաբար սպանված 43 հայ խաղաղ բնակիչների մարմիններն անդամահատված էին, դիակները՝ այլանդակված և հրկիզված, մի քանիսը գլխատված էին, մյուսներն՝ այրված կամ աչքերը հանված[1]։    «Երբ մենք հաջորդ օրվա կեսօրին մտանք Մարաղա,-գրում է Զորի Բալայանը,-մեզ դիմավորեցին միայն ածխացած տները, որոնք շարունակում էին դեռ ծխալ։ Արտաշիրիմում արվեց։ Մեր ժապավենների վրա դրոշմվեցին գլխատված և այրված դիակներ։ Այդ կադրերի մի մասը ցուցադրվեց «Вести» հեռուստահաղորդման ժամանակ։ Աշխարհը զարմանալիորեն հանգիստ վերաբերվեց Մարաղայի ողբերգությանը։ Ոչ նրա համար, որ բոլորը սովորել էին, այլև, որ ազերիները և թուրքերն առավել քան ակտիվորեն քարոզչություն էին վարում՝ ապատեղեկացնելով մոլորակը»։

«Գյուղն ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը․․․»,- վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Վերջինս ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր Մարաղա։ Ըստ բարոնուհու՝ սպանվել է գյուղի՝ ավելի քան 45 բնակիչ։ Հայկական կողմի անվանացանկի տվյալներով՝ զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ՝ այդ թվում՝ 9 երեխա և 29 կին։

Միջազգային Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների հետևանքով դաժանաբար սպանվել է 50 խաղաղ հայ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, ևս 50-ը գերեվարվել են, որոնց թվում՝ 29 կին և 9 երեխա, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Ղարաբաղի հարցով անգլիացի փորձագետ Թոմաս դը Վաալը գրել է․ «Գրեթե անհայտ, բայց շատ դաժան էր ջարդը Մարաղայում՝ հայկական գյուղում ․․․ »։

Ադրբեջանական զորքերը 1992 թվականի մայիսի 11-ին 16 զրահատեխնիկայով կրկին հարձակվեցին Մարաղայի վրա, սակայն հետ շպրտվեցին հայկական ուժերի կողմից՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ։ Գյուղի բնակիչները վերադարձան և մինչև ադրբեջանցիների նոր գրոհը՝ հունիսի 17-ը, շարունակեցին բնակվել գյուղում։ Ադրբեջանական զորքերը կրկին գրավեցին գյուղը, գերեվարեցին 13 հայ բնակչի։

Ընդհանուր առմամբ՝ 1992 թվականին Մարաղայում սպանվեց 90 հայ բնակիչ, ծանր վիրավորվեցին 37-ը, այդ թվում՝ 21 կին և 6 երեխա։

Մարաղայի կոտորածը գրեթե չլուսաբանվեց և անհայտ մնաց լայն հանրության համար։

Մարաղայի հայերի կոտորածն իրագործած Ադրբեջանի զինված ուժերի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում. հետևաբար այս ոճրագործության համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Այդ գործելաոճը դարձավ շարունակական. 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը ևս Ադրբեջանում հերոսացվեց:

Մարաղայի հայ բնակչության կոտորածը Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության հերթական դրսևորում էր և էթնիկ զտման հետևողական քաղաքականություն, որը մինչ այդ (1988-1991 թթ.) իրականացվել էր Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետև՝ Հյուսիսային Արցախում: Հայերի դեմ Խորհրդային Ադրբեջանի, ապա՝ 1991 թվականի նորանկախ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և հայկականի նկատմամբ ատելության մթնոլորտի արմատավորման համար։ Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանը նույն մեթոդներով ցեղասպանական ակտեր իրականացրեց նաև 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի նկատմամբ վարվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության հետևանքով 2023 թվականի սեպտեմբերին հայաթափվեց Արցախի Հանրապետությունը։