Միշտ պատրաստ եմ օգնել հայ ժողովրդին․ Յուրա Մովսիսյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու լինելու լուրերի մասին
«Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե ինքը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս մասին գրում է Bombardir.ru-ն:
- Հայաստանում գրել էին, որ Դուք ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածուն եք, որն այժմ գլխավորում է Արմեն Մելիքբեկյանը։ Սա ճի՞շտ է:
-Չեմ մեկնաբանի։ Ես այսպես կասեմ՝ ես միշտ պատրաստ եմ օգնել հայ ժողովրդին ու ֆուտբոլին։ Եթե առաջարկ ստանամ, ու մարդիկ իմ կողքին լինեն, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու հայկական ֆուտբոլը զարգանալ։