Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Մեզ պետք չի ձեր ֆեյք «իրական Հայաստանը»․ Սերոբ Գասպարյան

«Ձեր կառուցած իրական Հայաստանը ականապատ դաշտ է հայ ժողովրդի համար։ Նորեն սուտ, նորեն խաբեություն, գեղեցիկ շարադրված  խոստումներ, անմեղի ու հրեշտակի կեցվածք ընդունած իրական Հայաստան «խաղաղության» խաչմերուկի  խոստումներով։ Ազգիս էլ ավելի գլորում են դեպի անդունդ, դեպի ճահիճ, որտեղից ելք չի լինելու։ Տեսախցիկների առաջ սուրբ են, տեսախցիկներից այն կողմ՝ բարձր հռհռալով ծաղրում են մեզ և մտածում, թե որքան հիմար է այս ժողովուրդը. հա խաբում ենք ու խաբում, կրկին հավատում են մեզ։ Ո՞րն է այդ «իրական Հայաստանը»․ որ խլեց մեզանից հայրենի՞ք, որ հազարավոր  ընտանիքների լո՞ւյսը մարեց, որ ծնողին հավերժ բաժանեց իր մինուճար զավակի՞ց: Այն «Հայաստանն» է, որ պարտադրում է ուրանալ պատմությունը, կասկածի տակ դնել  ցեղասպանությունը, հարյուր- հազարավոր մարդկանց ստիպեց լքել իր բնօրրա՞նը, այն «Հայաստանն է», որ ուրանում է մշակույթը, քանդում դպրոցները, կրթությունը, այն «Հայաստանն է», որ աչք է փակում սեփական ժողովրդի տառապանքների վրա, ծնկի է գալիս թշնամու առաջ և թշնամու հրահանգով կալանավորում ազգի նվիրյալներին և աչք փակում թշնամու կողմից  կտտանքների ենթարկվող հայորդիների նկատմա՞մբ։ Այդ «իրական Հայաստանը» ոչնչացնում է հերոսներին, խրախուսում դավաճանությունը, գնում է վերջնական կապիտուլիացիայի:

Այդ «իրական Հայաստանում» բարձրագույն արժեք «համարվող» մարդն այլևս արժեք չունի։ Ձեր պատկերացրած իրական Հայաստանը հայինը չէ։ Մեր Հայաստանը հաղթանակած, գլուխը բարձր, նամուս-թասիբը պահած հերոսական և հերոսների Հայաստանն է, այն Հայաստանն էր, որին թշնամին և աշխարհը հարգանքով էին վերաբերվում, այն Հայաստանն է, որի ընտանիքներում բացակա չկար, իսկ ձեր պատկերացրած իրական Հայաստանը միայն սուգ, ցավ, բաժանություն, արցունք, պարտություն և ամոթ բերեց մեզ և շարունակում է խլել մեզանից մեր արժանապատվությունը, ծաղրում և արհամարհում մեզ «իրական Հայաստանով», թալանում, նվաստացնում, սպանում և գերության մատնում մեզ։ Չէ, մենք չենք ուզում ձեր պատկերացումների ֆեյք Հայաստանը։ Ձեր ֆեյք «իրական Հայաստանը» սպառնալիք է մեր պետականությանը և հայ ժողովրդին։ Մենք ուզում ենք մեր Հայաստանը, որն անկախ է, հզոր սիրով, որտեղ կա արդարություն և արդարադատություն, որտեղ մարդը արժեք ունի, որտեղ թշնամին չի  թելադրում, թե ինչպես ապրես և շնչես։

Սիրելի՛ հայրենակիցներ, եթե կա կամք և ցանկություն կառուցելու մեր երազանքների հայրենիքը, հաղթեք ինքներդ ձեզ, հաղթահարեք ձեր ներսի վախը։ Վախը ամենասարսափելի զենքից էլ վտանգավոր է. ազատվեք վախից, լցվե՛ք քաջությամբ։

Միասնական հայ ժողովրդի առջև չկա անհաղթահարելի բարձունք և խոչընդոտ։ Եվ ուրեմն դարձի՛ր քո իսկ ընտանիքի հերոսը և նվիրյալը։ Դարձիր   իրավիճակի տերը, որպեսզի միասին կառուցենք մեր երազանքի հզոր, անկախ, արդար, սիրով լի դրախտավայր Հայաստան աշխարհը։

Սա էին ուզում մեր բոլոր  նահատակները»։

ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ

ՍԵՎ  ՀՈՎԱԶ  

ՍԵՐՈԲ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երեւան-Կենտրոն ՔԿՀ