Իսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
Տնտեսություն

Մեր պաշտոնյաներն այս գիշեր չեն քնել, սառել ու ծխահարվել են այգիներում

Հանրապետության տարածքում այս գիշեր ցրտահարություն է տեղի ունեցել, ինչից էապես տուժել են պտղատու ծառերը: Հոգևորականները աղոթեցին, գյուղնախարարը գիշերով այցելեց այգիներ, նկարները ողողվեցին համացանցով մեկ, բայց դրանից ամենևին չնվազեց ցրտահարված պտղատուների տոկոսը: Եղածը՝ եղած էր, առանց նախարարի այցի և առանց աղոթքի: Գյուղացին, բոլոր հնարավոր միջոցների դիմեց՝ բերքի կորուստը նվազագույնի հասցնելու համար: Բայց այստեղ ուշագրավն այն մարտավարությունն է, որն ընտրել են գյուղատնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյանները:

Երբ գյուղատնտեսական տարվա մեկնարկին ցուրտ հոսանքներ են ներխուժում Հայաստան, պաշտոնյաների մեջ արթնանում են գյուղացիների հետ հանդիպելու հոսանքներն այն աստիճան, որ անգամ գիշերները չեն քնում, գնում են հանդ՝ գյուղացու կողքին կանգնում՝ ցույց տալով, թե իրենց հետ են, բայց անկարող են ցրտահարության դեմն առնել բացի ավանդական խորհուրդներից: Իսկ երբ օրինակ՝ գյուղացին տարվա մյուս եղանակներին կոնկրետ աջակցություն է ակնկալում գյուղնախարարությունից՝ քար լռություն՝ այնքան ժամանակ, քանի դեռ գյուղով մեկ չեն փակել հանրապետական նշանակության մայրուղիներից որևէ մեկը: Այդ ժամանակ գյուղնախարարությունը, լավագույն դեպքում, կրքերը հանդարտեցնելու նպատակով՝ հուսադրող մի հայտարարություն է բաց թողնում ու վերջ:

Քանի անգամ են հողի մշակները բարձրաձայնել, որ գյուղատնտեսական վարկերի տակ խեղդվում են, որ իրենց բերքը գործարանների դիմաց փչանում է, որ մթերված բերքի գումարն ուշացնում են ամսիներով, որ երաշտի ժամանակ ոռոգման ջուրը չի հասնում դաշտեր ու այգիներ, իսկ առատ բերքի ժամանակ չեն կարողանում այն իրացնել, ինչպես վարունգը նախորդ տարի: Գյուղնախարարությունը, սովորաբար նման դեպքերում, ամենաբարձր մակարդակով երբեք չի գնում ու կանգնում գյուղացու կողքին, հանդիպման հոսանքի կայծ անգամ չկա, գնա կանգնի, որ ի՞նչ ասեի, եթե ասելիք չունի, ասի, որ վարունգը տվեք անասուների՞ն, եթե գյուղացին այդպես էլ անում է:

Բայց արի ու տես, մեր պաշտոնյաներն այս գիշեր չեն քնել, սառել ու ծխահարվել են այգիներում, պաշտոնյայից գրեթե վերածվել ագրոնոմի, բայց էլի իրենց ներկայությամբ, բացի սեփական PR-ից, գյուղացուն ոչնչով չեն օգնել, որովհետև գյուղացին իրենցից լավ գիտի, որ ցրտահարության ժամանակ այգիները պետք է ծխահարել, երաշտի ժամանակ ոռոգել, իսկ բերքը փչանալու դեպքում այն անասունների քիմքին հանձնել: