Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին։ Այս մասին գրում է Ադրբեջանի նախագահական կայքը:
Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։
Այցի ընթացքում հնարավոր այլ հանդիպումների և քննարկվող թեմաների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն: