Իրանի և Հայաստանի սահմանին սկսվել են «Խաղաղության զորավարժությունները» (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ զորավարժություն երկու երկրների սահմանային գոտում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, «Խաղաղության զորավարժությունների» հրամանատար, բրիգադային գեներալ Վալիոլլահ Մադանին՝ Tasnim-ի թղթակցի հետ զրույցում։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները 2025թ. ապրիլի 10-ից 11-ը, «Խաղաղության զորավարժություն» անվանումով համատեղ զորավարժություն կանցկացնեն երկու երկրների սահմանային գոտում։ Այս զորավարժությունը նախատեսված է սահմանների անվտանգության ամրապնդման, երկու երկրների զինված ուժերի՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածության, կայուն խաղաղության պահպանման և պաշտպանական ու ռազմական համագործակցության բարձրացման նպատակով:
Այն կիրականացվի միաժամանակ սահմանի երկու կողմերում՝ միասնական հրամանատարության ներքո։ Երկօրյա այս համատեղ զորավարժությունը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման ու անվտանգության հաստատման նկատմամբ: