Ածխահանքի փլուզում Թուրքիայում. կա 13 իրավոր
Թուրքիայի Անկարա նահանգի Բեյփազարի շրջանում ածխահանքի փլուզման հետեւանքով տուժել է 13 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան մի տարածքում, որտեղ գտնվում էին արտադրական սարքավորումները։
Հանքավայրում ընդհանուր առմամբ եղել է 29 մարդ։
Տուժածներից 11-ը հոսպիտալացվել են Բեյփազարիի պետական հիվանդանոց, իսկ երկուսը՝ Անկարա։