Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը ռազմական ուժ կկիրառի Իրանի դեմ. Թրամփ
ԱՄՆ-ը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ:
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե պետք է, բացարձակապես, այո, կանենք դա»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի։
Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։
«Մենք քիչ ժամանակ ունենք, մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ: Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ»,- կրկնել է նա։