Առևտրային պատերազմը դեռ ավարտված չէ. Թրամփ
Առևտրային պատերազմը դեռ ավարտված չէ, բայց շատ երկրներ ցանկանում են առևտրային գործարքներ կնքել Միացյալ Նահանգների հետ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պատասխանելով լրագրողների հարցերին առևտրային պատերազմի և առևտրային բանակցությունների պատրաստ երկրների մասին՝ նա ընդգծել է.
«Դեռևս ոչինչ վերջնական ձևակերպված չէ, բայց մենք բացասական տրամադրություններ ենք տեսնում այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից»,-նշել է Թրամփը:
Երկրի ղեկավարը խոսել է նաեւ մաքսատուրքերի բարձրացման պատճառների մասին։
«Այն, ինչ կատարվում էր համաշխարհային առևտրում ԱՄՆ-ի հետ կապված, անկայուն էր: Ինչ-որ մեկը պետք է սեղմեր ձգանը: Ես որոշեցի սեղմել ձգանը: Դա վաղուց պետք է արվեր»,- հավելել է պետության ղեկավարը: