Հայաստանում դաունի համախտանիշով մարդկանց թիվը կազմում է 1-ը 800-ի դիմաց. (տեսանյութ)
Նախածննդյան շրջանում ախտորոշման հնարավորությունների բարձրացման հետ կապված դաունի համախտանիշով հիվանդ մարդկանց թիվը նվազել է: Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը:
Նրա խոսքով՝ այս համախտանիշին հանդիպելու հավանականություն ողջ աշխարհում հանդիպում է 1-ը՝ 600-ի, 1-ը՝ 800-ի:
Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանն էլ նկատեց, որ արդեն իսկ հղիության ընթացքում կարելի է հայտանբերել այս ախտանիշն ու որոշակի բժշկական միջամտություն ցուցաբերել:
Ասուլիսի մյուս մասնակից բջջագենետիկ Աննա Հովհաննիսյանն իր խոսքում նկատեց, որ հղիության շրջանում հայտնաբերելուց հետո արդեն այդ երեխաների ճակատագիրը տնօրինում են ծնողները: Այսինքն հղիությունն ընդհատել-չընդհատելու վերջնական որոշումը նրանցն է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է:
Մանրամասները՝ տեսանյութում
;