Ղազախստանն ու Ադրբեջանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային «Caspian Breeze - 2025» զորավարժությունները կանցկացվեն Ակտաուում։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Բանակցությունների ընթացքում Ղազախստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կանատ Նիյազբեկովը և Ադրբեջանի ռազմածովային ուժերի շտաբի պետ կապիտան Թեյմուր Մուրշուդովը քննարկել և համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների մանրամասները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է նավերի տեղակայում այն տարածքում, որտեղ անցկացվում են վարժանքներ: Ռազմածովային անձնակազմը կաշխատի սպառնալիքները ետ մղելու և վթարի մեջ գտնվող ինքնաթիռներին, նավերին օգնություն ցուցաբերելու հարցերով։ Կենդանի կրակով վարժանքներ կանցկացվեն նաև ծովային և օդային թիրախներում։