Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է ռուսական զենքի Ղարաբաղում հայտնվելուն
Ադրբեջանի արտգործնախարարը դժգոհություն է հայտնել ռուսական զենքի Ղարաբաղում հայնտվելու վերաբերյալ։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով Kommersant-ին։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում, ապա պետք է չթույլատրի այդ զենքի տեղափոխումը Ղարաբաղ։
«Մեզ համար հասկանալի չէ Ռուսաստանի վարած այս քաղաքականությունը։ Մի կողմից Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և մասնակցում է ԼՂ հակամարտության խաղաղ լուծման բանակցություններին, իսկ մյուս կողմից զենք է վաճառում Հայաստանին, որը տեղափոխվում է Ղարաբաղ։ Ռուսաստանը ցանկացած երկրի կարող է զենք վաճառել, սակայն եթե դա չուղղվի այն հակամարտությանը, որը անձամբ ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել։ Օրինակ այժմ Իրանին զենք է վաճառում, մենք չենք առարկում, որորվհետև այդ զենքը մեր դեմ չի ուղղվում։ Եթե ցանկանում է, թող Հայաստանին վաճառի, սակայն թող թույլ չտա դրա տեղափոխումը Ղարաբաղ»,- Kommersant-ի հետ զրույցում հայտարարել է Մամեդյարովը։