«Մեկին քնից են հանել, մեկին՝ դագաղից»․ Արմեն Նիկողոսյանը ցայտնոտի մեջ է, նրան հաճելի չէ, երբ իրենց թալանի մեջ են մեղադրում
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ցայտնոտի մեջ է․ նրան հաճելի չէ, երբ իրեն ու ՀՖՖ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին թալանի մեջ են մեղադրում։
«Շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանել, մեկին՝ դագաղից, խոսում են մարդիկ, ովքեր այս երկրի ամենամեծ թալանչիներն են եղել, 50 դոլար կաշառք վերցնող նախկին չինովնիկը փորձում է մեզ կապել թալանի հետ, մե՞նք ենք թալանչին, այ կոռուպցիոներ»,- լրագրողների հետ հանդիպմանը վրդովված հայտարարեց նա։
Երբ լրագրողները հորդորեցին անուններով խոսել, նա հունից դուրս եկավ։
«Հանգիստ նստեք, եթե սկսել եմ, կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե, ձեր անուններն էլ տրվեն, հանգիստ նստեք ու սպասեք»,- զայրացած ասաց ՀՖՖ փոխնախագահը։
Նա նշեց, որ անուններ կտա։
«Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը մեզ մեղադրում էր ինչ-որ բաների մեջ, ասում էր, որ Ռուբեն Հայրապետյանը 22 միլիոն փող է թողել բանկային հաշվի վրա ու բղավում էր՝ «ո՞ւր են փողերը»։ Մարդը, երևի, ծերունական մառազմ է ապրում ու մոռացել է ամեն ինչ, ասել են` խոսի ու խոսում է՝ առանց հասկանալու»,- հոխորտաց Արմեն Նիկողոսյանը։