ՌԴ ԱԳՆ-ն նախատեսում է համաձայնեցնել Կապանում գլխավոր հյուպատոսության բացման ժամկետները մինչև մայիս. Մարիա Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև այս տարվա մայիս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, դա խթան կհանդիսանա առևտրի և ներդրումային, հասարակական և կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը, Հայաստանի այդ տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը։