Մյանմայում այսօր հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Մյանմայի Մանդալայ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 14:58-ին, էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Նշենք, որ մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարեւան հինգ երկրներում։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 3600 է, ավելի քան 5000 վիրավոր կա: