«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու»․ Արմեն Մելիքբեկյանը կառչել է պաշտոնին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրդվելի է՝ հրաժարական չի տալու։
«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու։ Ամոթալի պարտություններ և այլն... նորից եմ ասում՝ ով ցանկանում է տեսնել ու լսել՝ տեսնում է, ով չի ցանկանում՝ չի տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբները հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։