Հայերին մատակարարվող մահաբեր զենքերը չեն նպաստում խաղաղությանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նոր դաշնակիցների կողմից հայերին մատակարարվող մահացու զենքերը ապագայում հնարավոր լարվածության կհանգեցնեն:
Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումում, որն անցկացվել է ADA համալսարանում։
«Ռազմական տեսանկյունից՝ լինի դա Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, թե 2023 թվականի սեպտեմբերի պատերազմը, և դրանից հետո մենք մեր ռազմական ներուժն ուժեղացնում ենք և դա միանգամայն հասկանալի է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ռազմականացման լուրջ գործընթաց է ընթանում։ Իրենց նոր դաշնակիցների կողմից հայերին մատակարարվող մահաբեր զենքերը չեն նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ Դա միայն ապագայում կհանգեցնի պոտենցիալ լարվածության», - ասել է Իլհամ Ալիևը: