ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան նաև վիրավորներ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆրեդերիկսբուրգ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել և նույնքան մարդ վիրավորվել։
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Սպոտսիլվանիայի շրջանի ոստիկանական վարչությանը։
Այս պահին միջադեպի պատճառներն ու կասկածյալների ինքնությունը դեռ պարզված չէ։ Տուժածները հոսպիտալացվել են։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։