Խոշոր հրդեհ Չինաստանում․ կան մեծ թվով զոհեր
Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան Չենդե քաղաքի Լոնգհուա շրջանում։ Չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 3:00-ի դրությամբ հաստատվել է ընդհանուր առմամբ 20 մարդու մահը:
Հրդեհի պատճառները պարզվում են։