Թուրքիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսարևելյան Գումուշանե քաղաքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:09-ին եղել է Քելքիթի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5,09 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։