Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թվականի ապրիլի 3-ին կայացված Հայկ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի վճռով  հաստատել է Հայկ Գրգորյանի խոսքի ազատության իրավունքի խախտում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա:

ՄԻԵԴ-ում Հայկ Գրիգորյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փաստաբաններ Արաքս Մելքոնյանը և Հայկուհի Հարությունյանը, ինչպես նաև փաստաբաններ Աննա Մարալյանը և Լուսինե Սահակյանը։ 

Գործը վերաբերում է 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաներից մեկի լուսաբանման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից Հայկ Գրիգորյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: Մասնավորապես, Հայկ Գրիգորյանը, որպես անկախ լրագրող, ներկա է եղել 2016թ. հուլիսի 19-ին Սարի Թաղ թաղամասում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ, որը տեսանկարահանել է ոստիկաններին շատ մոտ տարածությունից: Ինչ-որ պահի բողոքի ակցիան վերածվել է Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Երբ ոստիկանները օդ են կրակել և ցուցարարների մեծ մասը փախել է, Հայկ Գրիգորյանը մոտեցել է երեք սպաներից բաղկացած խմբին, որը շրջապատած է եղել գետնին նստած տղամարդուն, և ցանկացել է տեսանկարահանել: Ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել դիմումատուի նկատմամբ, խլել են բջջային հեռախոսն ու տեսախցիկը, իսկ երբ վերադարձրել են տեսախցիկը, ակցիայի վերաբերյալ տեսանյութը ջնջված է եղել։

Միջադեպի արդյունքում Հայկ Գրիգորյանը վնասվածքներ էր ստացել, որից հետո բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր պոլիտրավմա, նրա մոտ հայտնաբերվել էր վերին շրթունքի պատռվածք, որը մաքրվել և կարվել է:

Թեև Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցելու որոշում էր կայացրել և Հայկ Գրիգորյնաը քրեական վարույթի շրջանակներում ճանաչվել էր որպես տուժող, քրեական վարույով որևէ ոստիկանի քրեական մեղադրանք չէր առաջադրվել: Քննիչը հարցաքննել է ոստիկաններին, ովքեր ասել են, թե Հ. Գրիգորյանը տեսանելի տարբերակով չի կրել լրագրող լինելը հավաստող որևէ տարբերանշան, հետևաբար չէին կարող իմանալ, որ նա լրագրող է: Ինչ վերաբերում է իրենց վարքագծին, գրեթե բոլոր ոստիկանները պնդել են, որ պարզապես փորձել են հանգստացնել իրավիճակը և մի կողմ քաշել Հայկին, որպեսզի կանխեն ծեծկռտուքը նրա և Ոստիկանության միջև: Նրանք հերքել են, որ հարվածել են Հ. Գրիգորյանին և ջնջել նրա տեսանկարահանած կադրերը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատուն տեղեկացրել է ոստիկաններին որպես լրագրող մասնագիտական պարտականություններ իրականացնելու մասին, այնուհանդերձ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է։ Դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթը քննվել է շատ երկար, այն պայմաններում, երբ վարույթն իրականացնող մարմինն ունեցել է միջադեպի առնչությամբ բոլոր անհրաժեշտ նյութերը՝ միջադեպի վերաբերյալ տեսանյութը, Դիմումատուի ու իր գործընկերոջ ցուցմունքերը, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որոնք հաստատում էին Դիմումատուի վնասվածքները, և թեև քրեական վարույթը հարուցվել էր 2016թ. հուլիսին, առաջին ոստիկանը, ով ներգրավված էր եղել միջադեպին հարցաքննվել էր միայն 2022թ. սկզբին՝ վարույթը նախաձեռնելուց հինգ և ավելի տարի անց՝ չնայած Դիմումատուի կողմից վարույթն իրականացնող մարմնին փոխանցվել էր միջադեպի տեսանյութը, որով հնարավոր էր նույնականացնել բոլոր ոստիկաններին: Ավելին, Դիմումատուի հետ հաջորդ հարցաքննությունը եղել է միայն 2023թ. փետրվարին և բացառապես ոստիկանության ծառայողի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Դիմումատուի համաձայնությունը ստանալու նպատակով, ինչը արդյունավետորեն կհանգեցներ Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելուն:

Դատարանն արձանագրել է, որ ոստիկանները քաշքշել են Դիմումատուին և նրանցից առնվազն մեկը հարվածել է նրան: Թեև տեսանյութում հստակ չի երևում, թե արդյոք հարվածները հասել են Դիմումատուին, սակայն նրա մոտ արձանագրվել է շրթունքի վնասվածք: Թեև դիմումատուն ու նրա գործընկերը ոստիկաններին ասել են, որ նա լրագրող է և խնդրել են վերադարձվել տեսանկարող սարքը, այն վերադարձվել է որոշ ժամանակ անց և միայն ավագ ոստիկանի միջամտության արդյունքում: Խոսքի ազատության միջամտության այս գործողությունների վերաբերյալ ոչ հարցաքննված ոստիկանները, ոչ Կառավարությունը որևէ բացատրություն չեն տվել լրագրողի վրա հարձակվելու և նրա տեսախցիկը խլելու անհրաժեշտության վերաբերյալ: Հետևաբար, ՄԻԵԴ արձանագրել է Հայկ Գրիգորյանի խոսքի ազատության իրավունքի խախտում: