Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Իրենց նպատակն Արցախը պահելը չէր. Արթուր Խաչատրյան

Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այս մասին գրել է Արթուր Խաչատրյանը.

«Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի (!!!!) ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019ը թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 19 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։

Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած հայտարարություններ։

Իսկ 2022-ի հոկտմեբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց, նիկոլը նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լու՞րջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։

Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան։ Հիմա նիկոլն ու արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը։ Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին, հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․»