Ադրբեջանն օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքում կսկսի արտադրել սմարթ հեռուստացույցներ
Օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանի «Արազ հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում շուտով կսկսվի խելացի հեռուստացույցների արտադրությունը։
Տնտեսական գոտիների զարգացման գործակալության տվյալներով՝ Taube Electronics-ին շնորհվել է արդյունաբերական պարկում բացառիկ կարգավիճակ։
Գործարանը, որը կօգտագործի չինական առաջադեմ տեխնոլոգիաներ, կունենա տարեկան 19500 հեռուստացույց արտադրելու հնարավորություն:
Սմարթ հեռուստացույցները նախատեսվում է թողարկել չորս տարբեր չափսերով՝ 32, 43, 50 և 55 դյույմ։