Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը
Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Գեդեոն Սաարը հանդիպել են Աբու Դաբիում (ԱՄԷ):
Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հրապարակման մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ կողմերը քննարկել են համագործակցությունը տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։
Նախարար Բայրամովն իր X էջում նշել է, որ իր իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի և խաղաղ գործընթացի առկա մարտահրավերների մասին։
«Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնվում են և ներառում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և այլ հարթություններ: Մենք կշարունակենք դրանք էլ ավելի ամրապնդել»,- գրել է Գեդեոն Սաարը՝ մեկնաբանելով Բայրամովի հետ հանդիպումը։