Օմանում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններում կողմերը կներկայացնեն Արաղչին և Վիտկոֆը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը կլինեն որպես հիմնական բանակցողներ Օմանում ապրիլի 12-ին կայանալիք հանդիպմանը։
Այս մասին հայտնում է իրանական NourNews գործակալությունը։
Արաղչին X-ում գրել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ են վարելու Օմանում ապրիլի 12-ին։