Ինդոնեզիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Սիմեուլուե կղզու ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ բնակավայրից 65 կմ հարավ-արեւելք՝ մոտ 15 հազար մարդ բնակչությամբ բնակավայրում։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։