Պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի հանդիպումն ավարտվել է, կառավարությունը դիրքորոշումը չի փոխում

Պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի հանդիպումն ավարտվել է, այն տևել է 2.5 ժամ։
Թիվ 25 երթուղու հարցում կառավարությունը դիրքորոշումը չի փոխում, իսկ երթուղին սպասարկող ընկերությունը հայտնել է, որ տրանսպորտի սակագինը կնվազեցնի 50 դրամով:
Հիշեցնենք՝ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները պահանջում են չհանել թիվ 25 համար երթուղին: Շաբաթ օրը բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը: