Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Բաքուն պատրաստ չէ ոչ ստորագրելու, ոչ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․  

«Հարգելի' գործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ: 

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Հարգելի' գործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելու,  ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։