Սաուդյան Արաբիան օդային հարվածներ է հասցնելու Յեմենի ապստամբներին
Սաուդյան Արաբիան հայտարարել է Յեմենում ապստամբների դեմ գործողություններ իրականացնելու մասին: Հայտարարել է Interfax.ru-ն:
Միջազգային կոալիցիան, որին սատարում է ԱՄՆ-ն, մեկ տարի առաջ սկսել էր ռմբահարել ապստամբների տարածքները` սատարելով Յեմենի իշխանություններին: Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչների խոսքով, կոալիցիան շարունակելու է օդից սատարել Յեմենի բանակին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում զոհվածների թիվը Յեմենի հյուսիսում գերազանցել է 100 մարդը: Ականատեսների խոսքերով, առնվազն երկու հրթիռ է ընկել Խադջա նահանգի շուկայում, որը հսկում են ապստամբ-հուսիտները: Զոհվածների թվում կա 22 երեխա: